Մեր Մասին
Ո՞վ Ենք Մենք
«Unona» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, և արդեն ունենք 14 տարվա փորձ որակյալ քիմմաքրության ոլորտում։
Մենք մասնագիտացած ենք հագուստի, կահույքի, կոշիկի, պայուսակների և այլ իրերի մաքրության մեջ՝ ապահովելով կատարյալ մաքրություն՝ առանց վնասելու գործվածքը։
Մեր նպատակն է վերականգնել յուրաքանչյուր իրի թարմությունն ու սքանչելի տեսքը՝ պահպանելով նույնիսկ ամենափոքր մանրուքները։
✔️ Օգտագործում ենք միայն անվտանգ և ժամանակակից մաքրող միջոցներ
✔️ Աշխատում ենք խնամքով, ուշադրությամբ և հոգատարությամբ
✔️ Յուրաքանչյուր պատվերին մոտենում ենք՝ ասես մերն է
Մեր Տեսլականը և Առաքելությունը
Մեր նպատակը ոչ միայն մաքուր հագուստ ապահովելն է, այլ նաև՝ վստահելի սպասարկման նոր ստանդարտ ձևավորելը։
Առաքելություն
Ամեն օր աշխատել պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ՝ ապահովելով հագուստի խորը և անվտանգ մաքրում։ Մենք ձգտում ենք հաճախորդին վերադարձնել ոչ միայն մաքուր հագուստ, այլ՝ վստահություն մեր ծառայության նկատմամբ։
Տեսլական
Դառնալ ոլորտի առաջատար՝ որպես այն կազմակերպություն, որը համադրում է որակյալ քիմմաքրումը, անվտանգ տեխնոլոգիաները և մարդկային վերաբերմունքը։ Մենք հավատում ենք, որ մաքրությունն ու պրոֆեսիոնալիզմը կարող են համատեղվել՝ ստեղծելով արժեք։
Ստացեք անվճար գնահատում
Ուզում եք իմանալ մաքրության արժեքը հենց ձեր հագուստի կամ ապրանքի համար՞։
Ուղարկեք մեզ հարցում, և մենք կտրամադրենք անհատական առաջարկ՝ հիմնված Ձեր կարիքների վրա։